Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ընտրական օրենսգիրքը լավագույններից մեկն է». Մկրտիչ Մինասյան

Հուլիս 01,2016 15:10

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի գնահատմամբ, նախորդ օրերին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը պատգամավորների միջեւ նախընտրական տեխնոլոգիաներից մեկն է:

«Շատ զարմացած չեմ, որովհետեւ գիտեմ՝ նույնիսկ քաղաքակիրթ երկրներում ինչպիսի գործընթացներ են գնում, պարզապես ցանկալի չէ նման բաներ: Պետք է ընդունենք, որ կարող են լինել միջադեպեր, բայց բարեկրթությունը պետք է գերակշռի, տղամարդիկ էլ ավելի կնամեծար պետք է լինեն:

Չեմ ուզում այդ ջրաղացին ջուր լցնել, ով է ընդդիմադիր, ով՝ չէ, ժողովուրդը բոլոր քաղաքական ուժերին էլ ճանաչում է, ընտրություններին կտեսնենք՝ ով ինչքան արժեւորում ունի ժողովրդի կողմից»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց պատգամավորը:

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն էլ անդրադառնալով ընդդիմության որակներին՝ ասաց. «Հայաստանում տարիներ շարունակ շատերը նույնիսկ ընդդիմությանը լցնելով տարան օվկիանոսի ամենախոր տեղում փորձեցին խորտակել, դրա համար լուրջ տրավմայի է ենթարկվել: Ընդդիմադիր ուժերը շատ պետք է չարչարվեն, թատերական բեմականացումները, որոնք հաճախ տեսնում ենք, պոպուլիզմ եմ գնահատում, ընդդիմադիր ուժերը լավ պետք է չարչարվեն իրենց իրական ընդդիմադիր որակները ցույց տալու, որովհետեւ ժողովուրդը լավ գիտի՝ ով ով է: Շատ կերազեինք, որ ունենայինք կազմակերպված ընդդիմություն, որը կօգներ իշխանությանը: Ժողովուրդը հոգնել է լեյտենանտ Շմիդտի որդիներից»:

Պարոն Մինասյանը կարճ գնահատական տվեց նաեւ նոր ընտրական օրենսգրքին՝ ասելով, որ չորս հիմնական կետեր վերափոխվեցին, որոնք ընդդիմության ու հանրության համար կարեւոր էին. «Բացարձակ օրենսգիրք չի լինում, լինում է առավել արդյունավետ, մեր օրենսգիրքը լավագույններից մեկն է ու փոխանակ մեր ընդդիմադիրները աշխատեն, որ ընտրություններին յուրաքանչյուր տեղամասում ունենան ներկայացուցիչներ, որ լավ վերահսկողություն իրականացնեն, սկսում են ընդամենն այս գլխից բողոքել, սուր ճոճել մի բանի դեմ, որը հակառակ ուղղությամբ է աշխատում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031