Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեյրան Օհանյանը լուրջ ներուժ ունի. ազատամարտիկներն ու սպաները կսատարեն նրան». Արամ Հարությունյան (Տեսանյութ)

Հունվար 13,2017 15:36

«Տարբեր հարցերի հետ կապված՝ Սեյրան Օհանյանին դեռ չենք լսել: Երբ մեկն իշխանության մեջ է եղել ու դառնում է ընդդիմություն, նախ պետք է իրեն լսենք, ոչ թե գնահատական տանք»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի՝ քաղաքական պայքարի մեջ մտնելուն, ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

«Նա լուրջ ներուժ ունի, երկար տարիներ եղել է համակարգում: Ազատամարտիկներ, սպաներ կան, որոնք կսատարեն իրեն, բայց քաղաքական իմաստով նա դեռեւս չի խոսել՝ ցանկություններ  արտահայտելուց բացի»,-նկատեց Արամ Հարությունյանը:

Նրա բնորոշմամբ՝ եթե Սեյրան Օհանյանը մտնելու է քաղաքականության մեջ, այնքա՜ն հարցերի է ստիպված լինելու պատասխանել. «Այդ ժամանակ միայն գնահատական կտանք»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031