Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք քեզ հետ ենք, Կարո՛». Սերժ Թանկյանն աջակցություն է հայտնել Կարո Փայլանին

Հունվար 17,2017 15:16

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին խորհրդարանի 3 նիստերից հեռացնելու որոշմանը:

«Այսօր, երբ նշվում է Մարտին Լյութեր Քինգի նշանակալից օրը, Էրդողանի կառավարությունն արտաքսում է Թուրքիայի խորհրդարանի անդամին այն բանի համար, որ նա հիշատակել է ցեղասպանություն բառը: Կարո Փայլանն իրական հերոս է, քանի որ շատ հեշտ է ճշմարտության մասին խոսել այնպիսի հասարակությունում, որտեղ պատասխան հետևանքներ չկան, բայց շատ դժվար՝  մի հասարակությունում, որտեղ բազմաթիվ հետևանքներ կան: Անցյալ տարի ես առանձնահատուկ պատիվ եմ ունեցել հանդիպելու նրան: Մենք քեզ հետ ենք, Կարո՛»,- գրել է Թանկյանը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031