Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՏՊ Էրեբունի փողոցում (լրացված)

Հունվար 22,2017 12:24

Հունվարի 22-ին, ժամը 00.49-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Լեքսիուս» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, կան հոսպիտալացված տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» մակնիշի 13 SՕ 297 պ/հ (վարորդ՝ Ա. Գ.), «Mercedes C-180» մակնիշի 35 FG 577 պ/հ (վարորդ՝ Է. Ղ., ծնված 1988 թ.) և «Lexus Jeep» մակնիշի 07 TO 777 պ/հ ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Lexus Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, հարվածել ծառին և բախվել Էրեբունի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Ալթեյ» դեղատանը:

«Mercedes C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և Թ. Բ.-ը (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի վիճակը գնահատել են ծանր, իսկ Թ. Բ.-ը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Lexus Jeep» և «Mercedes C-180» մակնիշի ավտոմեքենաները:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031