Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարկվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակը

Հունվար 24,2017 19:44

ՀՀ արդարադատության նախարարությունը հունվարի 24-ին պետական գերատեսչությունների աշխատակիցների համար կազմակերպել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման համար նախատեսված  միասնական հարթակի գործարկմանն ու կիրառմանը վերաբերող դասընթաց:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը կարևորել է www.e-draft.am կայք ստեղծելու գաղափարը և նշել, որ այն շահագրգիռ անձանց կամ կազմակերպություններին հնարավորություն կտա ծանոթանալու պետական մարմինների կողմից  մշակվող օրենքների նախագծերին, հետևել դրանց ընթացքին, իսկ գրանցվելու դեպքում նաև ներկայացնել դիտարկումներ, ծանոթանալ դրանց ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին:

Սուրեն Քրմոյանը նաև ներկայացրել է  իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակի հնարավորությունները և առանձնահատկությունները, ընդգծելով, որ կայքը հնարավորություն է ընձեռում քաղաքացուն օնլայն տիրույթում մասնակցել հանրային քննարկումներին և իր կարծիքը ներկայացնել ինչպես արդեն ընդունված օրենքների, այնպես էլ սպասվող  իրավական նախաձեռնությունների վերաբերյալ:

www.e-draft.am կայքն այսօրվանից պաշտոնապես գործարկված է:

 ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031