Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենյաց լեռնանցքը փակ է

Հունվար 27,2017 10:20

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ,  միջպետական և  հանրապետական նշանակության  ավտոճանապարհներին   առատ ձյուն է տեղում:

Բքի պատճառով փակ է Վարդենյաց  լեռնանցքը:

Բքի և առատ ձյան  պատճառով դժվարանցանելի են  Արթիկ – Ալագյազ, Աշոցք – Բավրա, Ոսկեպար – Կիրանց  ճանապարհները, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  մյուս   ավտոճանապարհները բաց են:


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների 
նախարարության լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031