Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում տեղադրվելիք գլխավոր տոնածառի ու քաղաքի փողոցների տոնական զարդարանքի համար ավագանին կհատկացնի 37 միլիոն 350 հազար դրամ։
Այսօր այս հարցը ավագանու նիստում բավական բուռն քննարկման արժանացավ։
Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Շավարշ Արամյանը հետաքրքրվեց, թե ո՞ւմ միջոցներով է արվելու տոնական զարդարանքը՝ Գյումրու համայնքի բյուջեո՞վ, թե՞ բարեգործի անձնական միջոցներով։
«Ամեն անգամվա հարցս՝ մենք ենք անելո՞ւ, պարոն Առաքելյան»,- հետաքրքրվեց Շավարշ Արամյանը։
Կարդացեք նաև
«Մեր բյուջեի գումարներով է, բայց եթե բարերար լինի, ինչու չէ, իր միջոցներով կանենք, բարերար կա՞, համեցե՛ք, ավելի լավ»,- պատասխանեց Ավետիս Առաքելյանը։
ՔՊ-ականները սկսեցին ծիծաղել, Ավետիս Առաքելյանը շարունակեց․ «Պարոն Արամյան, բայց պիտի լավ զգաք, որ մեր գումարները տնտեսում ենք»։
«Մենք տնտեսումից շատ լավ ենք զգում, բայց ոչ քաղաքական ենթատեքստերով բարերարություններից, պարոն Առաքելյան, դրանք տարբեր բաներ են։ Մենք բազմիցս իրար հետ քննարկել ենք, բարերարությունը շատ լավ բան է, եթե նմանատիպ ենթատեքստեր չկան»,- պատասխանեց Շավարշ Արամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































