Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում նոր ներդրող է հայտնվել․ նա այս քաղաք կբերի Իրանի ամենամեծ նավահանգստային քաղաքի՝ Քիշի փորձը

Նոյեմբեր 17,2026 21:33 Share
Աջակցեք aravot.am-ին

Գյումրու ավագանու այսօրվա նիստի օրակարգի ամենավերջին հարցը վերաբերում էր «Արմ Գրին Վորլդ Գ» ՍՊԸ-ի թափոնների համալիր կառավարման, տեսակավորման, վերամշակման և սանիտարական աղբավայրի կառուցման ու շահագործման ծրագրին նախնական համաձայնություն տալուն։

Լաերտ Գևորգյանը բավական մանրամասն ներկայացրեց իր ծրագիրը՝ նշելով, որ այն հիմնականում ներառում է աղբավայրի մշակումը․ աղբի վերամշակման գործարան կառուցելու, նախագիծն իրականություն դարձնելու դեպքում Գյումրին հրաժեշտ կտա ծխացող աղբավայրին, այն մասնագետները կկոնսերվացնեն։

«Գյումրիում չի լինի աղբավայր, չի լինի ծուխ»,- իրենց ծրագրի տված օգուտը այսպես մեկնաբանեց ներդրողը։

Ընկերությունը աղբամաններից աղբը տեղափոխելու է աղբի վերամշակման նոր գործարան, որտեղ և տեսակավորվելու է։

Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Գևորգյանը հարցրեց, թե ֆորսմաժորային իրավիճակի դեպքում ի՞նչ կարող է տեղի ունենալ։ Նա հիշեցրեց, որ Գյումրի շատ են բերվել նմանատիպ ծրագրեր, ներդրողները եկել են, քաղաքից տարածքներ, հողեր են ստացել ու անհետացել։

Ի պատասխան՝ Լաերտ Գևորգյանը նշեց, որ իրենք համայնքից որևէ ֆինանսավորում չեն ակնկալում, ֆինանսներ կլինեն միայն Իրանի Իսլամական Հանրապետությունից։

Նա նշեց, որ իրենց ընկերությունը նմանատիպ գործունեություն է իրականացնում Իրանի Քիշ քաղաքում, որը Իրանի ամենամեծ նավահանգստային քաղաքն է։ Նա ավագանու անդամներին հրավիրեց Քիշ քաղաք, որտեղ կգնան ու իրենց աչքով կտեսնեն, թե ինչի մասին են խոսում։

Նա ասաց, որ իրենց ձեռնարկությունը Հայաստանում բացվել է վերջերս, այն Իրանի Իսլամական Հանրապետության դուստր ընկերությունն է։

«Երբ ասացի աղբը գնելու մասին, այստեղ ընկերները զարմացած նայեցին, մի փոքր էլ այդ հարցը ներկայացնեմ․ քաղաքապետարանի կողմից լինելու են թույլատրված տարածքներ՝ մայթեզրերին դրված ինչ-որ սարքավորումներ, բնակիչը կբերի, աղբը կնետի ապակե աղբի ամանի մեջ, ինքն իր գումարը կվաստակի իր քարտին, կլինի թուղթ, շիշ, ինչը որ արժեք է»,- ասաց ներդրողը։

Ներդրողը նաև հայտնեց, որ Գյումրու համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներին կընդունեն իրենց մոտ աշխատանքի, բացի այդ՝ կստեղծեն 20 նոր աշխատատեղ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել