Լրահոս
Օրվա լրահոսը

«80 միլիոն բնակչություն ունեցող Իրանը կարող է լավ շուկա դառնալ հայ արտադրողների համար». Մոհսեն Բաղին

Հունվար 27,2017 18:17

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ կայացել է սննդարդյունաբերության ոլորտի 50-ից ավելի հայկական ընկերությունների և Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած «Արաս» ազատ տնտեսական գոտու պատվիրակության հանդիպումը։ Իրանական ազատ տնտեսական գոտու ղեկավարությունը արտադրողներին ներկայացրել է դեպի Իրան հայկական արտադրանքի ներմուծման ընկացակարգերը, «Արաս»-ում գործունեություն ծավալելու հնարավորություններն ու պատասխանել գործարարներին հուզող հարցերին։

Հայաստանի զարգացման հիմնադրամի Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը ողջունել է ներկաներին, հույս հայտնել, որ հանդիպումն արդյունավետ կլինի երկու կողմերի համար՝ նպաստելով առաջիկայում հաջողված համագործակցությանը։

«Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին նկատել է, որ 80 միլիոն բնակչություն ունեցող Իրանը կարող է լավ շուկա դառնալ հայ արտադրողների համար։ «Մեր ազատ տնտեսական գոտին սահմանակից է Հայաստանին և ունի 51 հազար հեկտար մակերես։ Այստեղ ակտիվ գործում են մոտ 400 ընկերություններ` արդյունաբերության տարբեր ոլորտներից։ Ունենք գյուղատնտեսական ապրանքների արտադրման, վերամշակման գործարաններ, ջերմոցային տնտեսություն, ունենք նաև լավ պոտենցիալ մեր տարածքում զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար»,-ասել է Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին։
Թարմ և չոր պտուղ-բանջարեղենի վերամշակմամբ զբաղվող «Ագրոլոգ» ընկերությունը, որն անցյալ տարվանից արդեն ներկայացնում է օրգանիկ գյուղատնտեսության ճյուղը, ցանկանում է արտահանել իր արտադրանքն իրանական շուկա։ Ընկերության տնօրեն Տիգրան Ծատուրյանը կարծում է, որ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Իրանում այս արտադրանքի պահանջարկը բավականին մեծ է։

Գյուղատնտեսության մեջ անասունների կերերի հավելում և հողերի բարելավիչ համարվող բնական ցեոլիտի արտադրություն ծավալող «Zeolite Pro» ընկերության տնօրեն Ահարոն Չիլինգարյանի խոսքով՝ հետաքրքրված են Իրանում իրենց արտադրանքն իրացնելու հնարավորությամբ՝ կլինի ազատ տնտեսական գոտում գործելու, թե մեկ այլ տարբերակով։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031