Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկ լինի՝ միանգամից եմ մերժելու»

Փետրվար 02,2017 17:30

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն օրերս հայտարարեց, որ չի ուզում առաջադրվել: «Առավոտը» հետաքրքրվեց՝ ի՞նչն է պատճառը: Նա պատասխանեց. «Եթե ես ծրագիրը չգիտեմ, մարդիկ ինչ են առաջարկում, ոնց են պատկերացնում… Ծրագիրը կլինի՝ կտեսնենք»:

Հարցին՝ մինչ օրս ձեւավորված դաշինքներից Ձեզ հոգեհարազատ որեւէ բան չե՞ք տեսնում, նա պատասխանեց. «Կան տեղեր, որտեղ դու մարդկանց գիտես, գիտես իրենց հետ աշխատանքը, անցել ես իրենց հետ լավ ու վատ օրեր: Տեղեր էլ կան, որ տեսնում ես՝ մարդիկ են հավաքվել, 5.5 տարի է՝ ոչ մի հատ ելույթ եմ լսել, ոչ մասնակցել են հանձնաժողովների աշխատանքներին»: Նա ասաց, որ խորհրդարանական համակարգում պատգամավորը պետք է «հին ձեւերով» չաշխատի: Մեր հարցին՝ ՀՀԿ կարո՞ղ է մտնեք, Թեւան Պողոսյանը հարցրեց. «Ե՞ս, ՀՀԿ-ո՞ւմ: Վստահ եմ, որ առաջարկ լինի՝ միանգամից եմ մերժելու, բայց նույնիսկ մտքովս չէր անցնում ամենավատ տարբերակով, որ կարող է այդտեղ ինձ պատկերացնեմ:

Միգուցե մի 50-60 տարի հետո, եթե ՀՀԿ-ն այսպես ինքնամաքրման գնա, կարող է հետաքրքիր լինի, բայց 50-60 տարի ժամանակ պիտի անցնի»: Թեւան Պողոսյանն ասաց, որ «Ելք» դաշինքում մարդիկ կան, ում հետ ինքը շփվում է, աշխատել է, գիտի՝ ինչի են ունակ. «Բայց, միեւնույն է, ինձ ամենահետաքրքիրը ծրագիրն է, որ հասկանանք՝ ինչով ենք մենք զբաղվելու: Ես մեկ անգամ վառվել եմ ծրագրի գաղափարի վրա, որ մի բան ասում են, հետո ուրիշ բան են անում, դրա համար չեմ ուզում կրկնվեմ»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

01,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728