Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆերդինանդ Առաքելյան. «Հայաստանում դեբիլները կարող են մինիստր լինել» (Տեսանյութ)

Փետրվար 02,2017 14:38

Փետրվարի 2-ին «Տեսակետ» մամուլի ակումբում հյուրընկալված քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը խոսելով երկրում ստեղծված իրավիճակից ու այդ առիթով մտավորականների պահվածքից՝ հռետորական հարց հնչեցրեց, ապա ինքն էլ պատասխանեց իր հարցին. «Ի՞նչ բան է մտավորականը…Սա շատ լուրջ հարց է: Այսինքն, եթե մարդը բարձրագույն ավարտած է, մտավորակա՞ն է: Եթե այդպես լինի, ամբողջ պառլամենտը մտավորական է, բայց այդքան խոտա՞ն: Իրականում մտավորականը մի շահ ունի՝ ազգային պետական շահը: Իսկ եթե մարդը բարձրագույն է ավարտել, բայց սրիկա՞ է, նա ինչ մտավորական…Չեք տեսնո՞ւմ՝ արդեն առնետավազքը կուսակցություններից սկսվել է»:

Քանդակագործի համար մեկ է, թե ով կլինի իշխանության գլխին, նրա ձեւակերպմամբ, կարեւորը երկիրը փոսից հանելն է: «Քաջնազարները, թալանչիները շատ են, նախ քաղաքակրթությունն է մեզ պակասում: Ինչ վերաբերում է կոռուպցիային, ոչ մի կոռուպցիա էլ չկա, թալան է, որն ավելի լուրջ բան է, քան կոռուպցիան, ամեն ինչ տանում են…»,- ասում է Ֆերդինանդ Առաքելյանը:

Նրա խոսքով. « Էս երկրում պետք է ավելի քիչ բան իմանաս, թե չէ գժվում ես, իսկ գժանոցներ էլ չեն սարքել: Այստեղ դեբիլները կարող են մինիստր լինել…Մի անգամ մի զամմինիստրի հետ վիճեցի, զանգեցի մինիստրին, ասացի՝ ոնց եք էդ մարդուն նշանակել, պատճառաբանեց, թե երկրում կադրային քաղց է: Ախր այդպես ո՞նց կլինի…»:

Բանախոսը նաեւ կարծիք հայտնեց, որ Հայաստանի վիճակը լավ չէ, քանի որ գերտերությունների արանքում խաղալիք է դարձել: Նա նաեւ հուսով է, որ Ռուսաստանը մահմեդական երկրներին թույլ չի տա վաղուց երազած Մեծ Թուրան ծրագիրն իրականացնել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728