Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ Սարի թաղում

Փետրվար 04,2017 11:35

Փետրվարի 4-ին, ժամը 03.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքի  Սարի թաղի 5-րդ շարքի թիվ 7 տանը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արագ արձագանքման խմբերը, երեք մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.39-ին, մարվել 03.51-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 7/2 տանը:

Այրվել են հյուրասենյակի փայտյա դուռը և պատուհանը (մոտ 3 քմ), գույքը՝ ամբողջությամբ (հեռուստացույց, բազմոց, 2 բազկաթոռ), խոհանոցի փայտյա պատուհանը (մոտ 1.5 քմ), գույքը՝ ամբողջությամբ (սառնարան, լվացքի մեքենա և այլ կենցաղային իրեր) և ննջասենյակի փայտյա դուռը (մոտ 1.5 քմ):

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728