Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաձգարան ու տեխնոլոգիական դասարան` Տավուշի Մովսես գյուղի հանրակրթական դպրոցում

Փետրվար 11,2017 17:45

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Մովսես գյուղի դպրոցում փետրվարի 11-ին, տեղի ունեցավ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ)հիմնած նոր հրաձգարանի ու տեխնոլոգիական դասարանի բացման պաշտոնական արարողությունը, որն իրենց երգ ու պարով ջերմացրին դպրոցի աշակերտները։

Հիմնանորոգված ու կահավորված հրաձգարանը զբաղեցնում է Մովսեսի դպրոցի նկուղի մի մասը, այն կնպաստի դպրոցի բարձր դասարանցիների՝ զինվորական հմտություններ ստանալու գործին։ Նորաստեղծ տեխնոլոգիական դասարանը նույնպես վերանորոգված է, ապահովված է նոր կահույքով ու անհրաժեշտ սարքավորումներով։ Մովսեսի դպրոցն ունի 112 աշակերտ։

Աշխատանքները կատարվել են ՀՕՖ-ի «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» 5-ամյա բազմաբաղադրիչ ծրագրի (ԱՀՏՄ) շրջանակներում։2013-ին մեկնարկած ծրագիրը մեծուշադրությունէդարձնում Տավուշի մարզի Բերդիտարածաշրջանի կրթական, առողջապահական, սոցիալական ու տնտեսական զարգացմանը, այդ թվում եւ երեխաներիապագայիհամարայսօրներդրումներ անելով: Ծրագրի հովանավորը «Մարդիգյան ընտանիք» հիմնադրամն է:

«Այսուհետ մովսեսցի աշակերտները հնարավորություն կունենան զբաղվելու կարուձեւով  ու փայտի փորագրությամբ, ինչպես նաեւ զինատեսակներին տիրապետելուպրակտիկ հմտություններ ու գիտելիքներ ձեռք կբերեն։ «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագիրը նպաստում է ուսման պայմանների բերալավմանն ու դպրոցների ենթակառուցվածքների զարգացմանը»,- նշում է ՀՕՖ-ի Կրթական եւ գիտական ծրագրերի ղեկավար, հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն էդուարդ Կարապետյանը։

Բացման արարողության ավարտին ԱՏՀՄ ծրագրի բարերարներ տեր եւ տիկին Մարդիգյաններին դպրոցի տնօրինության կողմից հանձնվել է Մովսեսի դպրոցի հիմնադիր Սարգիս Տեր-Բադալյանցի անվան մեդալ:

5-ամյա ծրագրի կրթական բաղադրիչների շրջանակներում արդեն ավելի քան30ուսումնական հաստատությունում ու մանկապարտեզում մասնակի կամ ամբողջական վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:

Հայ օգնության ֆոնդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728