Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցել է ԵԺԿ ԵԿ (YEPP) 20-ամյակին նվիրված հոբելյանական հանդիպմանը

Փետրվար 13,2017 12:34

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը փետրվարի 7-12-ը Հռոմում մասնակցել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) երիտասարդական կազմակերպության (YEPP) 20-ամյակին նվիրված հոբելյանական հանդիպմանը: Հանդիպումն ուղեկցվել է YEPP խորհրդի հավաքով, որը նվիրված է եղել Եվրոպայում պոպուլիզմի դեմ պայքարին: Հավաքին մասնակցել են Եվրոպական տարբեր կազմակերպությունների ավելի քան 250 ներկայացուցիչներ:
Հանդիպմանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Լիլիթ Բեգլարյանը, Արուսյակ Պողոսյանը և Մարգարիտա Սիրեկանյանը:

Հոբելյանական հավաքի ընթացքում քննարկումներ են եղել պոպուլիզմի ներկայիս մարտահրավերների, պայքարի միջոցների և եղանակների շուրջ, անցկացվել են թեմատիկ դեբատներ:

Հավաքի շրջանակներում մասնակիցները հնարավորություն են ստացել մասնակցելու գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված հասարակական միջոցառմանը, որը կրել է «ԵԺԿ ձայնը. Քրիստոնեական դեմոկրատիայի իմպուլսները՝ ուղղված Միացյալ Եվրոպայի ստեղծմանը» խորագիրը:

Հավաքն ավարտվել է հոբելյանական հանդիպմամբ, որի ընթացքում Եվրոպայի երիտասարդ առաջնորդները և քաղաքական գործիչները կլոր սեղանի շուրջ քննարկումներ են ունեցել Եվրոպայի երիտասարդության պատմական ժառանգության, ներկա գործունեության և ապագայի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել նաև ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դալլը, որն իր խոսքում նշել է, որ այժմ առավել քան երբևէ կարևոր են երիտասարդների գաղափարները, քանի որ քննարկման է դրված Եվրոպայի ապագան, և երիտասարդները կարող են դիմագրավել ներկա մարտահրավերներին ու ստեղծել զարգացման նոր ուղի Եվրոպայում: ԵԺԿ նախագահը հավելել է, որ յուրաքանչյուր ժամանակաշրջան պետք է ունենա իր հիմնադիր հայրերը, ուստի նոր սերունդը պետք է իրականացնի Եվրոպայի ապագայի կերտման հաջորդ քայլերը:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728