Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ դեմոկրատների» վարչապետի թեկնածուն Բագրատյանն է, ցուցակը կգլխավորի Քոքոբելյանը

Փետրվար 14,2017 18:50

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հրանտ Բագրատյանն է: Այս մասին Aravot.am-ին հայտնեց կուսակցության խոսնակ Սոնա Մինասյանը: Ըստ նրա, ցուցակը գլխավորելու է Խաչատուր Քոքոբելյանը, իսկ ցուցակի երկրորդ տեղում՝ Հրանտ Բագրատյանն է:

Մեր հարցին՝ տարաձայնություններ չկայի՞ն ցուցակը գլխավորելու հարցում, Սոնա Մինասյանն ասաց՝ նաեւ «Ազատություն» կուսակցության առաջարկով է ցուցակը գլխավորելու հենց պարոն Քոքոբելյանը:

«Հաշվի է առնվել, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ունի հզոր կազմակերպչական ռեսուրսներ: Մենք ընտրություններին մասնակցելու ենք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համապետական ցուցակով՝ ստեղծելով յուրովի դաշինք, որտեղ իրենց ուրույն տեղն են ունենալու ե՛ւ «Ազատ դեմոկրատների», ե՛ւ «Ազատություն» կուսակցության անդամները, ինչպես նաեւ բոլոր անկուսակցական մարդիկ, որոնք կիսում են մեր գաղափարները, առաջ են քաշում մեր քաղաքական պլատֆորմը»,- ասաց Սոնա Մինասյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728