Լրահոս
Օրվա լրահոսը

«Տան մոտ բենզին են լցրել, վառել»

Փետրվար 15,2017 23:35

«Արդեն երկար ժամանակ է իր նկատմամբ տարբեր ճնշումներ են եղել`վրաերթ, տան մոտ բենզին են լցրել, վառել, սպառնալիքներ են եղել: Բազմիցս դիմել է ոստիկանություն: Մեկ անգամ էլ քրեական գործ հարուցվեց, հետո գործը փակվեց: Հիմա նորից բացվել է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՄԻԺԻ հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Առաքելյանի ընկերներից մեկն, որը չցանկացավ ներկայանալ:

Հիշեցնենք, այսօր Արմինե Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, որ իր նկատմամբ մահափորձ է իրականացվել:

Արմինե Առաքելյանի հետ զրուցել չհաջողվեց: Aravot.am-ի հեռախոսազանգին արձագանքած նրա ընկերուհին ասաց, որ Արմինեն չի ցանկանում խոսել կատարվածի մասին, անընդհատ վերհիշելուց եւ վերապրելուց իրեն վատ է զգում:

Դեպքի առիթով Արմինե Առաքելյանը դիմել է ոստիկանություն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728