Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոն Լենոնի ջարդված ակնոցը վաճառվել է աճուրդում

Փետրվար 18,2017 12:05

Բրիտանացի երաժիշտ, The Beatles խմբի նախկին անդամ Ջոն Լենոնի կլոր արևապաշտպան ակնոցը աճուրդում վաճառվել է 4500 դոլարով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ryedale Auctioneers աճուրդի տան ներկայացուցիչ Անգուս Էշվորթին:

«Լոտի նկատմամբ հետաքրքրվածությունը մեծ է եղել: Այն ձեռք է բերել մասնավոր հնահավաք, որը գնումը կատարել է հեռախոսով»,- ասել է նա:

Խոսքը, մասնավորապես, այն ակնոցի մասին էր, որը Լենոնը 1970-ականներին զայրույթի պահին ջարդուխուրդ էր արել Լոնդոնում՝ իր հորեղբոր տանը տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո: Դրանից հետո երաժիշտը դեն էր նետել ակնոցը, բայց հորեղբայրը՝ Չարլի Լենոնը, հանել էր այն աղբարկղից:

Աճուրդում ներկայացված են եղել նաև Ջոն Լենոնի հետ կապված այլ լոտեր, օրինակ նրա կաշվե պիջակը և նրա կողմից արված լիտոգրաֆիան:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728