Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպես չի, որ ՀՀԿ-ն Գյումրիում միշտ շատ ձայն է հավաքել». Արման Սահակյան

Փետրվար 18,2017 12:28

«ՀՀԿ-ի թեկնածուներով թիմակիցներ ենք: Վարկանիշային ընտրակարգով ՀՀԿ թեկնածուների՝ իրար դեմ դուրս գալը շատ կոպիտ է ասված, բայց մրցակցություն կա»,-ԵԿՄ համագումարից առաջ այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը, որը ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրվել է Շիրակի մարզում:

Խոսելով մրցակիցների մասին՝ Արման Սահակյանն ասաց. «Վարդան Ղուկասյանը հայտնի անձ է, երկար տարիներ քաղաքապետ է եղել, իր որոշումն է՝ հարգում եմ»:

Իսկ թե ինչու պետք է գյումրեցին ձայն տա ՀՀԿ-ին, Սահակյանի խոսքով. «Այնպես չի, որ ՀՀԿ-ն Գյումրիում միշտ շատ ձայն է հավաքել, այնպես որ՝ օբյեկտիվորեն խնդիրներ կան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728