Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը ոչ-ոքիների շարքը շարունակում է

Փետրվար 22,2017 17:47 Share

Շարժայում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի «Grand Prix» մրցաշարի առաջին փուլում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին ոչ մի կերպ չի հաջողվում հաղթանակ տանել:

Այսօր կայացած հինգերորդ տուրում հայ գրոսմայստերը հերթական ոչ-ոքին արեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ՝ իր անվան դիմաց գրանցելով 2,5 միավոր: Թե մրցակցային օրվա ավարտին նա ի՞նչ տեղ կզբաղեցնի մրցաշարային աղյուսակում, կպարզվի մյուս պարտիաների ավարտից հետո:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքէջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել