Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ նույն մարդիկ, որոնք այսօր քաղբանտարկյալների հարց են բարձրացնում, չգիտեն՝ ինչպես այդ խնդիրը պետք է լուծել»

Փետրվար 23,2017 21:07

Քաղաքացիական ակտիվիստ, անազատության մեջ գտնվող Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն անդրադառնում է նախընտրական շրջանում տարբեր քաղաքական ուժերի կողմից շրջանառվող քաղբանտարկյալների հարցի բարձրաձայնմանը եւ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» հայտարարություններին:

«Ինձ քաղաքական հարցեր մի՛ տվեք… մի բան հստակ է, իշխանությունը չի կարող ասել Գեւորգ Սաֆարյանին ազատում ենք, որովհետեւ նա քաղբանտարկյալ է:

Այդ նույն մարդիկ՝ոչ իշխանական ուժերից, որոնք այսօր քաղբանտարկյալների հարց են բարձրացնում, որ գան իշխանության, չգիտեն՝ ինչպես այդ խնդիրը պետք է լուծել»,-Aravot.am-ին ասաց պարոն Հայրապետյանը:

Պարոն Հայրապետյանի կարծիքով, քաղբանտարկյալների մասին իշխանություններն  այլ պատկերացումներ ունեն. «Իշխանության ներկայացուցչին հարցնում ես ՝ Հայաստանում կա՞ քաղբանտարկյալ, թե՞՝ոչ, այդ հարցը հասկանում են ուրիշ ձեւով, որ պետք է Քրեական օրենսգրքով  հոդված լինի, որով բոլոր այլախոհները քրեական  պատասխանատվության ենթարկվեն, իսկ եթե նման հոդված չկա, ուրեմն անձը չի կարող քաղբանտարկյալ լինի: Սա ոչ միայն միամիտ է, անհեթեթ ու ծիծաղելի, սա  նաեւ տխուր պնդում է, այդպես ասելով՝ սայլը տեղից չի շարժվի:

Քաղբանտարկյալ տերմինը ԵԽԽՎ-ն  2012 թվականին հստակեցրել ու բանաձեւ է ընդունել, որով, այսուհետեւ, քաղբանտարկյալ ասելով՝ ում պետք է նկատի ունենանք;

Ըստ այդ բանաձեւի քաղբանտարկյալ տերմին սահմանման կտորի, Գեւորգ Սաֆարյանը քաղբանտարկյալ է: Գեւորգը ոչ միայն քաղբանտարկյալ է, նա նաեւ խղճի հալածյալ է, նա իր քաղաքական հայացքների համար է բանտում, որեւէ բան չի կատարել: Նրան մեղադրում են, որ հարված է  հասցրել ոստիկանին, բայց տեսանյութը կա, որ հարված չի հասցրել: Այդ տեսանյութը պետական մարմինները դիտում են ու ասում են՝ երեւում է, ինչպես  է հարվածել: Սա աննախադեպ բան է, այդ տեսանյութն ապացուցում է  Գեորգի անմեղությունը, որովհետեւ ուզենար էլ չէր կարող հարվածել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728