Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմունիստական կուսակցության թեկնածուն մահացել է

Փետրվար 25,2017 15:28
komkus

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում հաստատվեցին ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած  կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության, «Ելք» դաշինքի, ՀՅԴ-ի, Կոմունիստական կուսակցության, «Հայկական վերածննդի». «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակների շուրջ հանձնաժողովի անդամներն առարկություն չունեին, նրանց ցուցակները գրանցվեցին: Միայն թե՝ Կոմունիստական կուսակցության թեկնածուներից Նորայր Պողոսյանը եւ Համլետ Հայրապետյանն ինքնաբացարկ էին ներկայացրել, ուստի նրանց տվյալները հանվեցին ընտրական ցուցակից:

Հայտարարվեց նաեւ, որ կուսակցության թեկնածուներից Հովիկ Ասատրյանը մահացել է, նրա մահվան վկայականն ուղարկվել էր ԿԸՀ: Նրա տվյալները եւս հանձնաժողովի որոշմամբ՝ հանվեցին ցուցակից։

Տեսանյութը՝ քիչ ուշ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728