Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները որոշեցին լավագույն շախմատիստին

Փետրվար 25,2017 19:33

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց ԶԼՄ-ների  շախմատի առաջնությունը:

Երրորդ անգամ անընդմեջ մրցաշարի հաղթող ճանաչվեց «Գոլոս Արմենիի» թերթի լրագրող Վադիմ Մկրտչյանը, երկրորդ տեղը գրավեց Նարեկ Վարազդատյանը (haymedia.am), երրորդը՝ մրցաշարի ամենատարեց մասնակից, «Ասպետ» թերթի խմբագիր, 70-ամյա Արթուր Բունիաթյանը:

Մրցաշարին մասնակցում էին 19 լրատվամիջոցի ներկայացուցիչներ:

Հաղթող եռյակը պարգեւատրվեց գավաթներով եւ գումարային մրցանակներով՝ հովանավորի կողմից:  Չորրորդ տեղ գրաված մասնակիցը ստացավ  հուշանվեր: Մրցանակները հանձնեցին շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն,  գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը եւ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Մրցաշարի կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան, հովանավորը՝ Երեւանի քաղաքապետարանը, աջակիցները՝  Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը եւ «Սիլ Մաազա» ընկերությունը:

Մրցաշարի գլխավոր մրցավարն էր  միջազգային մրցավար Նունե Վարդանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728