Լրահոս
Օրվա լրահոսը

Իններորդ երկար ձմեռը. այսօր մարտի 1-ն է. «Ժամանակ»

Մարտ 01,2017 10:38

Այսօր գարուն է, գարնան առաջին օրը, որն արդեն իններորդ տարին է, ինչ հասարակական գիտակցության մեջ հանդիսանում է ձմռան շարունակությունը: Այսօր լրանում է 2008 թվականի Մարտի 1-ի իններորդ տարելիցը: Ինը տարի առաջ այս օրը Երևանի կենտրոնում տեղի ունեցան դրամատիկ իրադարձությունները, խաղաղ ցուցարարների նկատմամբ, նախ, լուսադեմին ուժի բիրտ կիրառումը, իսկ գիշերն արդեն զենքի կիրառումը, որի հետևանքով սպանվեց տասը քաղաքացի: Մարտի 1-ը Հայաստանի նորագույն պատմության մեջ դարձավ արյունոտ և սև էջ, միաժամանակ հասարակական-քաղաքական զարգացումների մի ջրբաժան, երբ դրանք ըստ էության դասվեցին մինչև Մարտի 1-ը և դրանից հետո ընկած ժամանակահատվածների:

Միևնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ անցնող ինը տարիների ընթացքում հանրային գիտակցության մեջ մնալով իրենց ողբերգականությամբ և դրամատիզմով, Մարտի 1-ի իրադարձությունները քաղաքական կյանքում այնուհանդերձ տարալուծվեցին տարատեսակ զարգացումների, գործարքների, պայմանավորվածությունների հորձանուտում, որտեղ առավոտյան ինչ որ մեկը պատասխանատու էր Մարտի 1-ի համար, հետո՝ կեսօրին, պատասխանատվությունը մոռացվում էր և մեկ այլն էլ դառնում պատասխանատու, երեկոյան հռչակվում էր մեկ ուրիշ պատասխանատու և թողություն էր տրվում նախորդ պատասխանատուի մեղքերին, իսկ գիշերը կարծեք թե ոչ մի պատասխանատու չէր մնում, մինչև առավոտ կհասկանային, թե ով է նոր կամ հերթական պատասխանատուն, ասել է թե ով է պատասխանատվությունից նոր ազատվողը: Մարտի 1-ն այդպիսով վերածվեց քաղաքական մանրադրամի, որը ձեռքից ձեռք է անցնում քաղաքական դաշտում: Պետք է խոստովանել, որ տեսանելի ապագայում չի երևում այդ գործընթացի վերջը, ինչը նշանակում է, որ տեսանելի ապագայում Մարտի 1-ը հանրային գիտակցության մեջ չի դառնալու ձմռան վերջը:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031