Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ում անցկացվել է ՆԱՏՕ-ի լանավորման և վերանայման գործընթացի և Գործընկերության նպատակների ամենամյա առաջընթացի գնահատում

Մարտ 01,2017 18:15

Փետրվարի 27-ից մարտի 1-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում իրականացվել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում անցկացվող Պլանավորման և վերանայման գործընթացի և Գործընկերության նպատակների ամենամյա առաջընթացի գնահատումը։

Քննարկումների արդյունքում արդիականացվել են ՀՀ պաշտպանական բարեփոխումների և փոխգործունակ խաղաղապահ կարողությունների զարգացման աջակցությանն ուղղված ծրագրերն ու նպատակները։ Մասնավորապես, Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի և սահմանադրական փոփոխություններով պայմանավորված պաշտպանության ոլորտի օրենսդրության բարեփոխման արդյունքում  վերանայված նպատակները կշարունակեն աջակցել պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության, բարեվարքության ամրապնդման, անձնակազմի կառավարման, ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործունակ կարողությունների զարգացման և այլ ազգային առաջնահերթություններին ու համագործակցության ծրագրերին։

Գնահատման արդյունքներն ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանավորման տնօրինության ղեկավար Պոլ Սևերոյի մասնակցությամբ կայացած եզրափակիչ հանդիպման ժամանակ: Գնահատման արդյունքներն առաջիկայում կներկայացվեն Հայաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հաստատմանը։

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031