Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսումնասիրվել են «Ամերիաբանկի» տրամադրած փաստաթղթերը». Լուսինե Աղլամազյան

Մարտ 02,2017 19:37

«Ոչ մի մեղադրանք չեմ ընդունում, ես ինձ մեղավոր չեմ զգում»,- այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտնի «օֆշորի» գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանը:

Ըստ նրա, բանկի ներկայացրած փաստաթղթերում երևում է՝ ինքը 2014-ի հուլիսին սնանկ է ճանաչվել, մինչդեռ տոկոսները հաշվարկված են մինչև սեպտեմբեր.

«Երբ բանկը վարկը տվեց, մենք արդեն պայմանագիր էինք կնքել «Մետաքս գոլդում» շինարարություն անելու համար, և 9 ամիս հետո Հայրապետյանն ընդամենը 5 մլն դոլար է փոխանցել: Իսկ որ ասում է գումար է փոխանցել, դա ոսկու առքուվաճառքից ստացված  գումարներն են»:

Հայրապետյանի պաշտպան՝ Յուրա Խաչատրյանը, դատարանին ներկայացրեց նաեւ անգլերենից հայերեն թարգմանված մի փաստաթուղթ՝  «GMC GLOBAL (SL) LIMITED» ընկերության տնօրեն Ռուբեն Մկրտչյանի՝ Փայլակ Հայրապետյանին ուղղված գրությունը, որտեղ Ռուբեն Մկրտչյանը հայտնում էր, թե  Փայլակ Հայրապետյանի հետ պայմանագիր են կնքել և թե ինչ ներդրումներ են եղել Փայլակ Հայրապետյանի հնարավորություններից:

«Պարտավորվում են քննչական մարմնի և դատական գործի ավարտից հետո իմ փայաբաժնի և եկամուտների չափով տրամադրեն նրան։ Բայց գործը կիսատ է մնացել, սպասում են, որ ինձ վերջնական մեղադրեն, որպեսզի Հայրապետյանը իր փայը հաշվի»,-ասաց Աշոտ Սուքիասյանը։

Տուժող Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Լուսինե Աղլամազյանն էլ հայտարարեց, որ իրենց կողմից ուսումնասիրվել են «Ամերիաբանկի» տրամադրած փաստաթղթերը, տեղեկանքներում արձանագրված վճարումները չեն համապատասխանում քաղվածքների գումարներին: Նրա խոսքով, անշարժ գույքի գումարը չի համապատասխանում բանկի կողմից ներկայացված քաղվածքով բռնագանձված գումարին.«Երեք տեսակ փաստաթղթերում գումարների տարբերությունը կազմում է 12 մլն 578 հազար 844 դոլար և 420 մլն 747 հազար դրամ»:

Տիկին Աղլամազյանը նաեւ հայտարարեց,  որ վարկային համաձայնագրերի փաթեթը բացակայում է. «Բռնագանձումները չկան, միգուցե կանխամտածված արարք է, չեմ կարող ասել: Տեղեկանքով ներկայացված պարտավորությունները և մինչ օրս կատարված վճարումները՝ բռնագանձումներով տոկոսադրույքների մարումներով չեն համապատասխանում քաղվածքներով կատարված գումարներին, տարբերությունը ակնհայտ է»:

Նա նաեւ միջնորդեց դատարանին դատահաշվապահական փորձաքննություն անցկացնել՝ վերջնական եզրակացություն ստանալու համար: Այս միջնորդության առարկեց մեղադրողը:

Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 16-ին:

Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031