Լրահոս
Օրվա լրահոսը

«Դանակ վաճառելուց ճշտեք՝ գնորդը ՀՀԿ-ակա՞ն է». Արամ Սարգսյանի հորդորը՝ վարչապետին (Տեսանյութ)

Մարտ 03,2017 15:39

«Հանրապետություն» կուսակցության («ԵԼՔ» դաշինք) նախագահ Արամ Սարգսյանը, հետեւելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետին օրերս ուղղած կոչին, կրկնում է. «Դանակ մի՜ ներկրեք ՀՀ»: «Կամ վարչապետին կհորդորեմ հրահանգ տա՝ խանութներում դանակ վաճառելուց ճշտեն՝ հանրապետակա՞ն է, եթե այո, չվաճառեն»,-«ԵԼՔ» դաշինքի միասնական շտաբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանելով տեղեկությունները, որ ՀՀԿ վարկանիշային ընտրակարգով առաջադրված թեկնածուի եւ այլ թեկնածուի միջեւ տարաձայնությունները հասել են դանակահարության, ասաց դաշինքի մասը կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ այսպես արձագանքեց դանակահարության միջադեպին. «Եթե դանակահարության եւ ծեծուջարդի վրա է հույսները, ի՞նչ ասեմ… Վստահ եմ՝ եթե իսկապես արդար ընտրություններ լինեն, անհնար է, որ ՀՀԿ-ն խորհրդարանում լինի մեծամասնություն»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ միջադեպը ազդակ է հանրության համար, որ ՀՀԿ-ն ընտրապայքարը դնում է դանակահարել ընդունակ մարդկանց ուսերին:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031