Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժշտական ողջույնների շարքում գերիշխողն երևանյան, ինչպես նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին գովերգող ստեղծագործություններն են եղել

Մարտ 08,2017 17:17

Երևանում տիրող գարնանային գեղեցիկ այս տոնի տրամադրությունը Երևանի քաղաքապետարանը նշանավորել է նաև բացօթյա համերգային ծրագրերով, որոնց ընթացքում պարբերաբար հնչել են կանանց և աղջիկներին ուղղված տոնական շնորհավորանքներ:

Հյուսիսային պողոտայի միջնամասի հատվածում անցորդներին ողջունել են «Օպերա Վիվա», «Դիքսին Երևան» և «Նեմրա» երաժշտախմբերը: Իսկ Աբովյան փողոցին հարակից հատվածի անցորդ կանանց և աղջիկների ուշադրությունը գրավել են  «Սերենադ» և «Բենդ» երաժշտախմբերի կատարումները: Ավետիք Իսահակյանի արձանի հարակից տարածքում էլ երաժշտական ողջույն են հղել «Ալեքսանդրապոլ» և «Ամբասադոր» երաժշտախմբերը:

Երաժշտական ողջույնների շարքում գերիշխողն, անշուշտ, երևանյան, ինչպես նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին գովերգող ստեղծագործություններն են եղել: Երաժշտական կատարումներն ունկնդրող հայուհիներն ու այս օրը Երևանում անցկացնող հյուրերը նշել են, որ քաղաքի տարբեր հատվածներում կազմակերպված համերգներն ամբողջացնում են ինչպես Երևանի տոնական  մթնոլորտը, այնպես էլ իրենց տոնական տրամադրությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031