Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի տնօրենը զրպարտություն է համարում, հերքում է, իսկ երեխաները շարունակում են դասերը՝ անմարդկային պայմաններում

Մարտ 09,2017 15:33

Ավելի քան մեկ ամիս առաջ Սպիտակ քաղաքի բնակիչ Բ. Սարգսյանի ահազանգի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրությամբ դիմել էր ՀՀ Կրթության և գիտության նախարարություն Արագածոտնի մարզի Ծիլքար համայնքի դպրոցի անբարեկարգ վիճակի և ջեռուցման հարցով: Ինչպես նշել ենք դրա վերաբերյալ մեր նախորդ հրապարակմամբ, Բ. Սարգսյանը Կազմակերպություն ներկայացրած իր դիմումում հայտնել էր, որ դպրոցի անբարեկարգ վիճակը և թիթեղյա վառարաններով դիզելային վառելիքով ջեռուցում իրականացնելը, առավել ևս, որ այն չի ապահովում անհրաժեշտ ջերմաստիճան, վտանգում է աշակերտների առողջությունը: Քաղաքացու ահազանգով խնդրին անդրադարձել է նաև hraparak.am լրատվական կայքը, որում հրապարակվել էին նշված խնդիրները փաստող լուսանկարներ:

Չնայած դրան՝ և լրատվամիջոցի հետ զրույցում, և ՀՀ Կրթության և գիտության նախարարության պահանջով Արագածոտնի մարզպետարան ներկայացրած գրավոր բացատրությամբ դպրոցի տնօրեն Ա. Հովհաննիսյանը հերքել է Բ. Սարգսյանի հայտնած տեղեկատվությունը: Նա նշել է, որ Բ. Սարգսյանը դպրոցում մեկ անգամ է եղել միայն և պնդել, որ այդ այցի արդյունքում նման եզրահանգումներ չէր կարող անել: Դպրոցի տնօրենը չի հերքել, սակայն, որ դասասենյակների հատակը բետոնապատ է, առաստաղն էլ քայքայված, վերջինը պատճառաբանել է տարիներ առաջ քամու հետևանքով տանիքի վնասմամբ: Չի հերքել նաև Բ. Սարգսյանի պնդումները՝ դիզվառելիքով ջեռուցման վերաբերյալ՝ նշելով, որ այլ տարբերակ չկա, սակայն հավաստիացրել է, որ չնայած դպրոցի տարածքն ամբողջությամբ հնարավոր չէ ջեռուցել, այնուամենայնիվ դասասենյակները ջեռուցվում են նորմայի սահմաններում: Տնօրենը հավելել է, որ դպրոցում պարբերաբար վերանորոգման աշխատանքներ կատարվել են, իսկ իր աշխատասենյակը վերանորոգել է սեփական միջոցներով: Ա. Հովհաննիսյանը ընդհանուր առմամբ Բ. Սարգսյանի «մեղադրանքները համարել է անհիմն զրպարտանք», միաժամանակ Արագածոտնի մարզպետից խնդրել միջոցներ ձեռնարկել դպրոցի վերանորոգման և ջեռուցման խնդիրները լուծելու համար: ՀՀ Կրթության և գիտության նախարարության պատասխան նամակում նշվել էր, որ Բ. Սարգսյանը նախկինում ևս նույն հարցով դիմել է Նախարարություն, սակայն, ինչպես տեսնում ենք, խնդիրը շարունակում է չլուծված մնալ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Լուսանկարները՝ hraparak.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031