Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրը ներկայացրել է ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցած որդու, որդին՝ հորը պատկանող զենք-զինամթերքը

Մարտ 13,2017 13:21 Share
Աջակցեք aravot.am-ին

Մարտի 11-ին, ժամը 17.25-ին, 1950 թ. ծնված Սաթիկ Բ.-ից ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց տան խորդանոցը դասավորելիս զինամթերք է գտել:

Մեկնած օպերատիվ խմբին Սաթիկ Բ.-ն ներկայացրել է նռնակ, նռնակի պայթուցիչ, փամփշտատուփ, որի մեջ եղել է 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ և հայտնել, որ զինամթերքը պատկանել է ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցած որդուն /մահացել է 2004 թ./:

***

Մարտի 11-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողներից մեկին է զանգահարել 1979 թ. ծնված Կամո Հ.-ն և հայտնել, որ իրենց խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելիս զինամթերք է հայտնաբերել:

Կամո Հ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին ներկայացրել է 1 նռնակ, նռնակի 1 պայթուցիչ, ինքնաձիգի 120 փամփուշտ և հայտնել, որ զինամթերքը պատկանել է ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցած հորը /մահացել է 2016 թ./:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: