Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրառատում տեղի ունեցած միջադեպի առթիվ քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել է

Մարտ 14,2017 20:22

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 1982թ. ծնված Տիգրան Սարգսյանը՝ ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, երկու և ավելի անձի միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու կասկածանքով։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նախնական տվյալներով՝ այսօր Ջրառատ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ ինքնաձիգից հնչել են կրակոցներ։

Միջադեպի հետևանքով երեք անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ըստ բժշկական հետազոտության նախնական արդյունքների՝ տուժածներից մեկը հրազենային վնասվածք է ստացել ոտքի շրջանում, երկրորդը՝ կտրող-ծակող առարկայի գործադրմամբ՝ մեջքի շրջանում, երրորդի մոտ ախտորոշվել է ձեռքի կոտրվածք։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ, ստեղծվել քննչական խումբ։  Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է 4 պարկուճ։ Վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել նաև ինքնաձիգը։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաձգաբանական։

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել վիճաբանության շարժառիթի վերաբերյալ, պարզվում են մասնակիցների շրջանակը, անհատականացվում նրանց գործողությունները։

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031