Լրահոս
Օրվա լրահոսը

Թեկնածուի լուսանկարը՝ գետափնյա ծառի բնին

Մարտ 15,2017 10:25 Share

Նոյեմբերյանի տարածաշրջանի ճանապարհների եզրերին շատ են ԱԺ պատգամավորության թեկնածուների լուսանկարներով պաստառները: Ճանապարհի եզրի պատերին այնքան շատ են թեկնածուների նկարները, որ որոշ թեկնածուների լուսանկարների համար տեղը չի հերիքում:

Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին, Պտղավան գյուղի տարածքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Տավուշի մարզի տարածքային ցուցակում ընդգրկված Վաչիկ Քոքոբելյանի լուսանկարները փակցված են էլեկտրական հենասյուների վրա: Նույն թեկնածուի նկարը տեսանք Դեբեդի ափին՝ ծառի բնին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել