Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսո հայոց պատրիարքական նորընտիր տեղապահ, արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանը պատրիարքական ընտրությունների հարցի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել

Մարտ 21,2017 11:58 Share

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակօս»–ը, Պոլսո պատրիարքական տեղապահ արք. Բեքչյանը շնորհակալություն է հայտնել ընտրությանը մասնակցած հոգեւորականներին, ինչպես նաեւ ընտրվելու կապակցությամբ իրեն շնորհավորած հայ համայնքի անդամներին ու տարբեր կազմակերպություններին։

«Ուզում եմ տեղեկացնել, որ Պոլսո հայոց 85–րդ պատրիարքին ընտրելու գործընթացը ըստ նախատեսվածի իրականացնում ենք։ Հավատում եւ վստահում եմ, որ գործընթացի մեջ ներգրավված պատասխանատուները ջանքեր կգործադրեն այն խաղաղ անցկացնելու համար։ Այս համատեքստում ուզում եմ, որ մեր հասարակությունը չանհանգստանա»,–ասել է արք. Բեքչյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել