Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոլադ Բյուլբյուլօղլու նմաններին դիվանագետներն իրար մեջ անվանում են բարոյական ուռոդ». Դեսպան Արման Նավասարդյան

Մարտ 21,2017 12:10

Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար նշանակելու պահանջով մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացրած դիմումը դեսպան Արման Նավասարդյանի գնահատմամբ,

դիվանագիտության գրված ու չգրված բոլոր օրենքների կոպիտ խախտում է:

«Առաջին հերթին, լինելով ՌԴ-ում արտակարգ լիազոր դեսպան՝ պարոն Բյուլբյուլօղլին խախտում է առաջին հերթին դիվանագիտության Աստվածաշնչի բոլոր կանոնները, նկատի ունեմ՝ 1961 թվականի Վիեննայի կոնվենցիան, որով գրված է՝ ապահովել միջազգային անվտանգություն, խաղաղությունն աշխարհում, պետությունների միջեւ բարիդրացիական հարաբերությունների զարգացում. սա խախտվում է: Այդպիսի անձնավորությունն իրավունք չունի աշխատել Ռուսաստանի դիվանագիտական կորպուսում»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց պարոն Նավասարդյանը:

Ըստ նրա, Ադրբեջանի դեսպանը հանդես է գալիս որպես հրձիգ՝ ասելով, թե իր ձեռքով զենքը կվերցնի ու կգնա, կկռվի ԼՂ դեմ. «Եթե խնդիրը միայն ԼՂ-ն լիներ, հարցի կեսը կլիներ, նա նաեւ կոչ է անում շարունակել այդ գործողությունները Հայաստանի դեմ: Այդպիսի մարդկանց դիվանագետներն իրար մեջ անվանում են բարոյական ու դիվանագիտական ուռոդ: Այդ մարդը, փաստորեն, հանդես է գալիս այդ դիրքերից: Երբ որ խուժանը հասարակական գործեր է անում ու նրան գլխին չեն տալիս, նա լկտիանում է, սա այդ դեպքն է»:

Ինչ վնասներ կարող է տալ Փոլադ Բյուլբյուլօղլիի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար նշանակվելը, ըստ պարոն Նավասարդյանի. «Եթե նա դառնա նման կազմակերպության գլուխ, նա կարող է այնպիսի մեծ վնասներ հասցնել Հայաստանին, հայ ժողովրդին ու նրա պատմությանը: Ամբողջ աշխարհում մեր բոլոր հուշարձանները կհայտնվեն վտանգի տակ, համազգային ահազանգ պետք է բարձրացնել: Սա հասարակ դեպք չէ, եթե տանուլ տվեցինք, սա կլինի թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական պարտություն մեզ համար»:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ ասաց, որ հակամարտող պետությունների ներկայացուցիչներն այդպիսի կազմակերպության ղեկավար չեն կարող լինել, որովհետեւ թշնամություն ունեն իրար նկատմամբ. «Այն, որ Ադրբեջանում հայի կերպարը թշնամի է, բացահայտ է: Այն մարդը, որը մարդասպանին հերոս է համարում, կնշանակի, որ դա էլ պետք է հանդուրժենք, որ այդպիսի մարդուն կարող են նշանակել այդ կառույցի ղեկավար: Մենք վտանգի տակ կդնենք Հայաստանից դուրս մեր մշակույթը: Բացառված չէ, որ լավաշն էլ կդառնա ադրբեջանական պրոդուկտ, դուդուկն էլ եւ այլն: Փողն է աշխատում, չէր կարող բարոյական մթնոլորտում հարց բարձրանալ, որ այդպիսի երկրի ներկայացուցիչը դառնար ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար: ՅՈՒՆԵՍԿՕ-ն շնորհում է բարի կամքի դեսպան կոչումը, ո՞նց եք պատկերացնում, որ Փոլադ Բյուլբյուլօղլին լինի բարի կամքի դեսպան կամ բարի կամքի դեսպան նշանակող: Եվրոպան այդքան խոսում է արժեքների մասին, ինքն է ոտնահարում դրանք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031