Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՛չ միջանձնային կոնֆլիկտներ հրահրելը, ո՛չ քարոզչական պաստառներ պատռելը Հակոբ Բեգլարյանի թիմակիցների գործելաոճին չի համապատասխանում»

Մարտ 28,2017 19:03

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այսօր տարածած տեսաուղերձին, որտեղ նա նշում է, թե իբր խոչընդոտել են ԵԼՔ դաշինքի թիմակիցներին իրենց քարոզչությունն իրականացնել Խորենացի 47 հասցեում, քանի որ այն համարվում է` իր խոսքերով ասած, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի բակը, հայտնում ենք, որ նման միջադեպ նշյալ վայրում տեղի չի ունեցել եւ այն չի համապատասխանում իրականությանը:

Ավելին` ո՛չ միջանձնային կոնֆլիկտներ հրահրելը, ո՛չ քարոզչական պաստառներ պատռելը Հակոբ Բեգլարյանի թիմակիցների գործելաոճին չի համապատասխանում և հերթական սուտն է:

Միևնույն ժամանակ, նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական ծրագրերն ընտրողներին ներկայացնելու փոխարեն, շանտաժներով, սոցցանցերում կոնկրետ անձանց դեմ ցեխ շպրտելով է զբաղված: Ուստի` հորդորում ենք Փաշինյանին և իր թիմակիցներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և սադրանքներ հրահրելուց ու շարունակել իրենց նախընտրական քարոզարշավը կոռեկտության սահմաններում:

Թիվ 4 ընտրատարածքի վարկանիշային պատգամավորի թեկնածու

Հակոբ Բեգլարյանի նախընտրական շտաբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031