Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի շտաբը կարմիր գրիչներ է բաժանում ու հորդորում այդ գրիչով նշում անել Ալեքսանյանի անվան դիմաց

Ապրիլ 02,2017 13:47

Երեկ երեկոյան ՀՀԿ-ից եւ թիվ 3 ընտրատարածքի վարկանիշային թեկնածու Սամվել Ալեքսանյանի նախընտրական շտաբի աշխատակիցները Հարավ-Արեւմտյան թաղամասի՝ Բանգլադեշի որոշ շենքերի բնակարաններն ընկած կարմիր գրիչներ էին բաժանում բնակիչներին եւ հորդորում հենց այդ գրիչով նշում կատարել Ալեքսանյանի անվան դիմաց:

Մինչ այս էլ նույն անձի ու նույն շտաբի աշխատակիցները ՀՀԿ-ի քվեաթերթիկի նմուշներ են բաժանել բնակիչներին, որպեսզի նրանք կողմնորոշվեն թե 9 քվեաթերթիկներից որն է ՀՀԿ-ինը, եւ կրկին հորդորել այդ թերթիկը դնել ծրարի մեջ, իսկ քվեաթերթիկի մյուս երեսին նշված թեկնածուների անուններից էլ բնակիչներին հորդորել են հենց Ալեքսանյանի անվան դիմաց նշում կատարել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930