Լրահոս
Օրվա լրահոսը

Շառաչուն ապտակ զիջողականութեանը. «Ասպարեզ»

Ապրիլ 04,2017 12:23

Ապրիլեան քառօրեայ պատերազմը ողջ հայութեան համար առաւել առարկայական դարձրեց դեռեւս չլուծուած ԼՂ հիմնախնդիրը:

Քառօրեայ պատերազմից յետոյ, տրամաբանօրէն աւելի ակտիւացաւ պատերազմի աւարտի մասին քննարկումը՝ առաջացնելով հակամարտութեան լուծումների իրատեսական ճանապարհների որոնման կարեւոր քննարկում՝ ե՛ւ հայ հասարակութեան մօտ ընդհանրապէս, ե՛ւ հայաստանեան քաղաքական էլիտայում՝ յատկապէս:

Ակնյայտ էր, որ կամայ, թէ ակամայ այս քննարկումը տեղափոխուելու է ՀՀ ԱԺ-ի 2017 թուականի ընտրութիւններ՝ դառնալով նախընտրական քննարկումների հիմնական ու առանցքային թեմաներից մէկը: Մանաւանդ որ՝ ասպարէզում էր ցանկացած գնով, այսպէս կոչուած «Խաղաղութեան, հաշտութեան, բարիդրացիութեան» կուսակցութիւնը, յանձինս ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի:

«Խաղաղութին»՝ ցանկացած գնով մոլուցքով տարուած ԼՏՊ-ն ու իր թիմակիցները սակայն մոռացութեան էին տուել մի պարզ ճշմարտութիւն. հայաստանեան հասարակութիւնը դեռեւս մէկ տարի առաջ էր տուել իրեն կապիտուլացիայի ենթարկել ցանկացող թշանամու պատասխանը:

Ապրիլեան քառօրեայ պատերազմում ադրբեջնական հասարակութեան նկատմամբ յաղթանակ տարած հասրակութեանն անհնար էր պարպել յաղթողի հոգեբանութիւնից՝ նրան ստիպելով համակերպուել նուաստացուցիչ պայմաններով միակողմանի զիջումների հետ՝ յանուն ինչ-որ երեւակայական խաղաղութեան մշուշոտ հեռնկարի: Սա հէնց այն էր, ինչ հաշուի չէին առել Տէր Պետրոսեանն ու նրա թիմակիցները:

Պէտք է նշել, որ հայկական քաղաքական արենայում (կրկէսին մէջ-Խմբ.) չկայ որեւէ քաղաքական ուժ, որը չի գիտակցում, որ այս հակամարտութիւնը երբեւիցէ պէտք է կարգաւորել փոխզիջումային տարբերակով: Աւելի որոշակի՝ հայկական քաղաքական իրականութիւնում չկայ պատերազմի կուսակցութիւն:

Բայց հայ հասարակութեան պատկերացրած փոխզիջումային տարբերակն այն չէ, որը պատկերացնում է, եւ որի մասին խօսում է Լեւոն Տէր Պետրոսեանն արդէն 20 տարի շարունակ:

Ապրիլի 2ին կայացած ընտրութիւնների արդիւնքները դրա վառ ապացոյցն էին, ընտրողների հերթական շառաչուն ապտակը՝ պարտուողական հոգեբանութեանը:

Որոշակիօրէն, ԼՂ հակամարտութեան կտրուածքով, ժողովուրդն ասաց իր խօսքը, կատարեց իր ընտրութիւնը: Հերթն հիմա խորհրդարան անցած քաղաքական ուժերինն է: ՀՀ նոր սահմանադրութեան արդիւնքում ստեղծուել է բացառիկ հնարաւորութիւն ապահովելու Հայաստանի կառավարման մոդելի անցումը ժողովրդավարական, իրաւական եւ արդիւնաւէտ քաղաքական համակարգի՝ արագացնելով եւ երաշխաւորելով Հայաստանում սոցիալ-տնտեսական բարեփոխումների եւ զարգացման ընթացքը:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փաթրիս Սիմոնյան says:

    Արցախի խնդիրը մնում է դեռ չլուծված և ապտակի շառաչով ընդհանրապես խնդիր չի լուծվում:Փաստորեն ապտակի շառաչից հրճվողները չեն գիտակցում որ Արցախի հարցում այսպես շարունակել չի կարելի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930