Լրահոս
Օրվա լրահոսը

Քվեարկության օրը լրագրողների գործունեությանը խոչընդոտելու փաստերով հարուցվել են քրեական գործեր

Ապրիլ 04,2017 16:45

ՀՀ ԱԺ 02.04.17թ. ընտրությունների օրը Երևան քաղաքում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանի և «Araratnews.am» լրատվական կայքի թղթակից Շողիկ Գալստյանի լրագրողական գործունեությանը խոչընդոտելու, վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից անմիջապես ուղարկվել էին ՀՀ ոստիկանություն: Նշված փաստերով նախապատրաստված նյութերի շրջանակներում պարզվել է, որ վերջիններս ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում կատարելու նպատակով հավատարմագրված լինելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում սույն թվականի ապրիլի 2-ին ժամը 11:30-ի սահմաններում նկարահանումներ են կատարել Երևան քաղաքի Ռուսթավելու 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի մոտ, սակայն շտաբի մոտակայքում հավաքված հարևան տների մի խումբ բնակիչներ, խոչընդոտել են նրանց աշխատանքը, թույլ չեն տվել կատարել նկարահանումներ, որի ընթացքում վիրավորել և հրելով հեռացրել են շտաբի մուտքի մոտից:

Փաստի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր:

Նշված քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

 

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930