Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանափոխությունը մնալու է մեր օրակարգում». Արմեն Մարտիրոսյան

Ապրիլ 05,2017 14:55

Ապրիլի 2-ին Հայաստանում ոչ լեգիտիմ խորհրդարան ընտրվեց: Այսօր «Հայացք» ակումբում նման կարծիք հայտնեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքի շտաբի ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Հիմա մենք ոչ լեգիտիմ իշխանություն ունենք, որը չի կարող ո՛չ պետության շահերը պաշտպանել, ո՛չ Ղարաբաղի հարցում առաջընթաց ապահովել, ո՛չ էլ տնտեսական բարեփոխումներ իրականացնել»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, հիմա «մենք վերակազմավորման նոր փուլ ենք սկսել, եւ դաշինքում ընդգրկված ուժերի միջեւ համագործակցությունը կշարունակվի…Ցանկացած պարագայում, անկախ ամեն ինչից, մենք մեր գործունեությունը շարունակելու ենք, իշխանափոխությունը մնալու է մեր օրակարգում»:


Պարոն Մարտիրոսյանի համոզմամբ, հիմնական քաղաքական գործընթացները դուրս մնացին խորհրդարանից, քանի որ ընտրությունը ոչ թե քաղաքական գործընթաց էր, այլ սև քարոզչության արդյունք, ձայների առքուվաճառք, ուղղորդված քվեարկություն. «Ակնհայտորեն երկար ժամանակ ունենալու ենք հասարակության շահերի պաշտպանության խնդիր: Մեր դաշինքը, մեզ հետ համագործակցող ուժերն այդ հասարակական շահի պաշտպանության առաջամարտիկն են լինելու: Ասել ենք, որ երկար ժամկետով ենք գալիս, ժողովրդի շահի պաշտպանության միավոր է լինելու ու այդպես էլ լինելու է»:

Փողոցային պայքարին անդրադառնալով՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դրա համար պետք են որոշակի շարժառիթներ: Շատ են շարժառիթները, երբ ժողովուրդը տեսնի՝ ինչ վիճակ է ու դուրս գա փողոց, մենք առաջին շարքում ենք լինելու»:

Դաշինքի պատգամավորության թեկնածու Հովսեփ Խուրշուդյանն էլ կարծում է՝ ընդդիմությունը պարտվեց ու չկարողացավ ներկայացնել համակարգված այլընտրանք. «Ժառանգությունը», հետո ՕՐՕ-ն ամեն ինչ արեց, որպեսզի հնարավոր լինի լայն համախմբում իշխանության դեմ, որպեսզի այլընտրանք ձևավորվի, մարդիկ տեսնեն, որ իրենց քվեն իրական փոփոխությունների կբերի: Մեզ դա չհաջողվեց, կային պատճառներ…Չկա հասարակական ալիք, պահանջ, որովհետև այսօր հասարակությունը չի տեսնում, որ իր քվեն կեղծվել է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930