Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինա Հովակիմյանի սաները հաղթանակը բերեցին Հայաստան

Ապրիլ 17,2017 11:09

Նոր ապրիլյան հաղթանակ

Քրիստինա Հովակիմյանի ,LIFEե պարային խմբի սաները, հաղթելով Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի քաղաքներից ժամանած 170 մասնակիցներին, գրավեցին հաղթական տեղերը խմբակային և անհատական կարգերում Միջազգային պարային Օլիմպիադայի շրջանակներում (IDO):

IDO ( INTERNATIONAL DANCE OLYMPIAD) այս անգամ տեղի ունեցավ Վրաստանում, որտեղ մարտի 30-ից ապրիլի 3-ը հավաքվել էին տարբեր տարիքի տաղանդավոր պարողներ, հայաստանյան մասնակիցները նվաճումներ ունեցան հետևյալ տարիքային խմբերում ՝
12-15 տարեկան՝ ընդհանուր 48 մասնակից ՝

Խմբակային մրցում ,Street showե՝ 1-ին տեղ

Սոլո ՝ 1 տեղ – Հեսու
2 տեղ – Սամվել
4 տեղ – Աննա
9-11 տարեկան ՝ ընդհանուր 122 մասնակից ՝ ամենաԲԱՐԴ կարգը

1-ին տեղ` Խմբակային ,Hip-Hop groupե

Սոլո՝ 3 տեղ
4 տեղ
5 տեղ

Հաղթական բեմադրություն, անդադար փորձեր մեծ և փոքր դահլիճներում, երաժշտության և շարժումների ճիշտ համադրում, մրցութային յուրօրինակ զգեստների պատրաստում, անհանգստություն, սակայն համարձակություն և քայլեր դեպի հաղթանակ…
Քրտանաջան աշխատանքի արդյունքում պատանիները հաղթանակի գավաթը բերեցին Հայաստան:

Թե ինչ դժվարությունների հանդիպեց խումբը, ինչպիսին էին Ադրբեջանի, Ուկրաինայի և Վրաստանի մասնակիցները, որ ուղղությամբ է այսօր զարգանում պարային աշխարհը հարցազրույցի տեսքով կարող է պատմել , LIFEե պարային խմբի հիմնադիր և ղեկավար, բազում պարային նախագծերի խորեոգրաֆ և ժուրի Հայաստանում ու արտասահմանում, բարձրագույն մասնագիտական կրթությամբ պարուսույց, ,Եվրատեսիլե-յան բեմադրիչ, Քրիստինա Հովակիմյանը:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930