Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյան. «Ես հիշում եմ դեպքեր, երբ տնօրենների բացարձակ մեծամասնությունը մի ժամանակ այլ կուսակցության անդամ էր». «Հայկական ժամանակ»

Ապրիլ 19,2017 11:50

Հատված ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հարցազրույցից:

– Պարոն նախարար, ուսումնական հաստատությունների բոլոր տնօրենները կամ գոնե նրանց ճնշող մեծամասնությունը հանրապետական են։ Դա ինչի՞ մասին է խոսում, ըստ ձեզ։

– Ես հիշում եմ դեպքեր, երբ տնօրենների բացարձակ մեծամասնությունը մի ժամանակ այլ կուսակցության անդամ էր։ Սա մի քիչ տնօրենների որակի մասին է, ցավոք սրտի, խոսում, որովհետեւ մարդը կարող է կուսակցության

անդամ դառնալ իր համոզմունքով։ Եթե կուսակցության անդամ է դառնում միայն պաշտոնի կամ կարիերայի համար, դա չեղավ, որ ուժեղացնում է տվյալ կուսակցությանը։ Իմ կարծիքով, նաեւ հանրապետական կուսակցությունն այս իմաստով դիտարկումներ կունենա։

Բայց կոնկրետ մենք խնդիր ունենք հետեւյալ ձեւով, բարձրագույն կրթության համակարգում այդ խնդիրը փորձում ենք լուծել օրենքով եւ մեխանիզմ ստեղծելով, որ բուհի գերագույն մարմնի խորհուրդը պետք է ամբողջությամբ զերծ լինի բարձրաստիճան կուսակցական պատկանելություն կամ պաշտոն ունեցող մարդկանցից։ Դպրոցի պարագայում մեր հասարակական կազմակերպությունները ունեն առաջարկներ այդ ուղղությամբ։

Պիտի քննարկենք, փորձենք հասկանալ, թե ինչպես անենք, որպեսզի դպրոցները խնայվեն հատկապես այս ընտրությունների փուլում, որովհետեւ, ըստ էության, իրենք բավականին կարեւոր ռեսուրս են բոլոր կուսակցությունների համար։

Մտավորական սերուցքն է դպրոցներում, մենք 40 հազար ուսուցիչ ունենք, եթե կուսակցությունները պիտի գործեն, բնական է, որ այս ուսուցիչները պիտի ներառված լինեն կուսակցությունների մեջ, որովհետեւ նրանք են մտավորական սերուցքը։ Բայց ինչպես անել, որ նրանց կուսակցական պատկանելությունը չխանգարի տվյալ ոլորտի կենսագործունեությանը։ Այս խնդրի լուծումը, բացի օրենսդրությունից, երեւի մեխանիզմի կարիք էլ ունի:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930