Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ-ի որոշմամբ «Յումակս» (DHL) ընկերությանը տրվեց նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով

Ապրիլ 26,2017 15:48

Այսօր կայացած ՏՄՊՊՀ նիստում կայացվեց նաև որոշում՝ մրցակցային օրենսդրության խախտման համար կիրառել նախազգուշացում՝ «Յումակս» ընկերության հանդեպ:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովին էին դիմել մի քանի տասնյակ մաքսային բրոքերներ, ինչպես նաև խոշոր տնտեսվարողներ՝ («Զիգզագ», «Վորլդ Վիժն», «Յուքոմ», «Արարատ գինու կոնյակի գործարան», «Ռուսալ Արմենալ» և այլն), որոնք բողոքում էին մեր երկրում միջազգային փոստային առաքումներ և բեռնափոխադրումներ իրականացնող DHL ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Յումակս» ՍՊԸ-ի գործունեությունից:

Խնդիրն այն է, որ «Յումակս» ընկերությունը տեղեկացրել էր, որ DHL–ի ցանցով ներմուծված բեռների մաքսային ձևակերպումները իրականացվելու են բացառապես իրենց կողմից: Հակառակ դեպքում, մաքսային ձևակերպումներից հրաժարվող բոլոր ընկերությունների և ֆիզիկական անձանց բեռները ետ կուղարկվեն: Ուսումնասիրության ընթացքում Հանձնաժողովը պարզել է, որ Հայաստան ուղարկվող բեռների և փոստային առաքումների բավականին մեծ մասը բերվում է հենց DHL ընկերության միջոցով, հետևապես վերջինիս նման վարքագիծը սահմանափակում է դաշտում մրցակցությունը՝ բացասաբար անդրադառնալով բրոքերների հետագա գործունեության վրա:

Մրցակցային օրենսդրության խախտման փաստով, «Յումակս» (DHL) ընկերությանը տրվել է նախազգուշացում՝ կարճ ժամկետում խախտումը և սահմանափակումները վերացնելու հանձնարարականով: Տեղեկացնենք, որ արդեն իսկ վարույթի ընթացքում ընկերությունը կատարել է ՏՄՊՊՀ պահանջը, հայտարարության միջոցով տեղեկացնելով, որ բոլորը սահմանափակումներն արդեն իսկ վերացված են և ընկերությունը պատրաստ է աշխատելու նախկին սկզբունքով: Հայտարարությունը տեղադրել է նաև ընկերության պաշտոնական կայքում:

ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930