Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Միայն երեք ամսվա ընթացքում արտագաղթել է 14 հազար 984 հոգի. «Ժողովուրդ»

Ապրիլ 29,2017 10:05

Հայաստանի ժողովրդագրական վիճակը, մեղմ ասած, մտահոգիչ է. այս տարվա առաջին եռամսյակում բնական հավելաճը կազմել է 497 հոգի՝ նախորդ տարվա 1 հազար 381-ի փոխարեն: Սա ծնվածների եւ մահացածների թվի տարբերությունն է: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ սա աննախադեպ ցածր ցուցանիշ է. վերջին տարիներին բնական հավելաճը երբեք այդքան քիչ չի եղել:

Նշենք, որ հունվար-մարտ ամիսներին ծնվել է 8 հազար 534 երեխա՝ նախորդ տարվա 9 հազար 125-ի փոխարեն, մահացել է 8 հազար 37 հոգի՝ 2015-թ. 7 հազար 744-ի փոխարեն:

Այս տարվա առաջին եռամսյակում եւս շարունակվել է Հայաստանից արտագաղթը: Ըստ ԱՎԾ-ի՝ հունվար-մարտ ամիսներին ՀՀ-ից հեռացել է 353 հազար 839 ՀՀ քաղաքացի, վերադարձել՝ 338 հազար 855-ը: Ասել է, թե միայն երեք ամսվա ընթացքում արտագաղթել է 14 հազար 984 հոգի:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930