Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենայի մեջ գյուրզա է հայտնաբերվել

Մայիս 01,2017 21:33

Մայիսի 1-ին, ժամը 15:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Վասպուրական» ռեստորանից դեպի Նուբարաշենի խճուղի տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Նիվա» մակնիշի ավտոմեքենայում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ (մոտ 1 մետր) և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Մայիսի 1-ին, ժամը 13:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հարավ-արևմտյան թաղամասի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն «Իժ» տեսակի օձին (մոտ 50-60 սմ) տեղափոխել են անվտանգ տարածք:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031