Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահին նախարար Վահան Մարտիրոսյանը զեկուցել է նախարարությունում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների և ընթացիկ ծրագրերի մասին

Մայիս 03,2017 16:44

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր զեկուցել է նախարարությունում կատարվող կառուցվածքային բարեփոխումների, նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում գերակա խնդիրների լուծման և իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքի մասին:

Նախարարը, մասնավորապես, զեկուցել է պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման, «ՀՀ ճանապարհային անվտանգության հնգամյա (2017-2021թթ.) ծրագրով» նախատեսված միջոցառումների, Հանրապետության միասնական երթուղային ցանցի ձևավորման աշխատանքների, միջպետական ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված քայլերի, ինչպես նաև անխափան բեռնափոխադրումների ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումների, Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի բարելավման ուղղությամբ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքի մասին:

Վահան Մարտիրոսյանը զեկուցել է նաև Հանրապետության Նախագահի մարզային այցելությունների ժամանակ տարբեր համայնքներում արծարծված առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ նախարարության կողմից տարվող աշխատանքների մասին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման խթանմանը միտված միջոցառումներին, այդ թվում՝ ոլորտի սկսնակ ընկերությունների ֆինանսավորման ուղղությամբ իրականացվող քայլերին, կիբեռանվտանգության ոլորտի օրեսդրական բարեփոխումներին և շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ ՀՀ կիբեռանվտանգության կենտրոն ստեղծելու աշխատանքներին:

Նախարար Մարտիրոսյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է նաև փոստային ծառայությունների արդիականացման նպատակով իրականացվող բարեփոխումները:

Հանրապետության Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031