Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելուկն է ավելի օգտակա՞ր, թե՞ սպանախը

Մայիս 05,2017 13:00 Share

Ավելուկի մի տեսակը, որն ունի թթու համ, կոչվում է թրթնջուկ, որի մատղաշ տերեւները հարուստ են A, B, C, D վիտամիններով եւ հանքային աղերով: Այն պարունակում է օրգանական թթուներ` խնձորաթթու եւ կիտրոնաթթու: Ամռանը տերեւների մեջ շատ թրթնջկաթթու կա, այդ պատճառով այն ուտում են գարնանը: Այս բույսն օժտված է բուժիչ հատկանիշներով, բայց լյարդի հիվանդությունների, աղերի կուտակումների, գաստրիտի, կոլիտի, թոքախտի դեպքում թրթնջուկը հակացուցված է:

Սպանախը մեծ քանակությամբ կալիում, մագնեզիում եւ C վիտամին է պարունակում: Սպանախն օգնում է փորկապության դեպքում, շատ լավ միջոց է ռադիոակտիվ ճառագայթման դեմ: Սպանախը պետք է օգտագործել քաղելուց անմիջապես հետո, քանի որ հետագայում նրա մեջ գոյանում են ազոտաթթվական աղեր, որոնք վնասակար են օրգանիզմի համար: Օգտակար է նաեւ թարմ սպանախի աղցանը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

04.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031