Լրահոս
Օրվա լրահոսը

Անիում խոչընդոտվեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչների ինտերնետային ուղիղ եթերը

Մայիս 07,2017 14:40

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մայիսի 6-ին «Ազատագրում ենք Երեւանը հանրապետականից, սկսում ենք Երեւանից» արշավի ընթացքում այցելել է հայոց Անի և Կարս:

Այցելության միջոցով «Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու թեկնածուները ցանկանում են ուղերձ հղել ողջ հայ ժողովրդին եւ երեւանցիներին` ի ցույց դնելով, որ Հայոց շքեղ մայրաքաղաք Անին անկում ապրելուց հետո դարձավ Հայոց պետականության երկարաժամկետ անկման պատճառ: Անիի կործանման հիմքում ընկած էին` արատավոր բարքերը, դավաճանությունը, ագահությունը, նյութապաշտությունը եւ եսապաշտությունը:

Այսօր մեր պետականությունում, ինչպես շուրջ տասը հարյուրամյակ առաջ Անիում, տիրում են արատավոր բարքեր, դավաճանություն, ագահություն, նյութապաշտություն եւ եսապաշտություն, ինչը տանում է կործանման ներկայիս հայոց պետականությունը:

Պատրաստվող տեսաուղերձը ներառելու է համեմատություն` անցյալի եւ ներկայի դավաճանության միջեւ:

Հավելենք, որ Անիում գտնվելու ընթացքում խոչընդոտվեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչների ինտերնետային ուղիղ եթերը, սակայն հաջողվեց լուսանկարներ եւ տեսաձայնագրություն իրականացնել Հայոց մայրաքաղաքից, որոնք շուտով կներկայացվեն մեր հանրությանը:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

07.05.2017թ.

Երեւան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031