Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի լավ է ֆուտբոլից դուրս գամ, քան սրիկայություն անեմ». «Ուլիսի» մարզիչը մեղադրանքը չի ընդունում (Տեսանյութ)

Մայիս 10,2017 17:51

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Ուլիսի գործով» դատական նիստն էր: Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ 2015 թ. նոյեմբերին «Ուլիս Երեւան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքներ՝ ստացել ապօրինի շահույթ եւ բաշխել միմյանց միջեւ:

Գագիկ Սիմոնյանն իր ցուցմունքում նշեց, որ «Ուլիսի» ոչ մի ֆուտբոլիստի ուղղություն չի տվել ու չի էլ փորձել: Նա դատավորին վստահեցրեց, որ երբեւէ խաղադրույքների թեմա չի էլ քննարկել: «Ես ինքս դեմ եմ խաղադրույքներին: Ինձ համար ամոթ է ֆուտբոլիստին դաշտում ասել՝ այս կամ այն արա… այս գործի հետ կապ չունեմ: Ծնվել ու մեծացել եմ ֆուտբոլը հարգելով՝ որպես ընտանիք: Ավելի լավ է ֆուտբոլից դուրս գամ, քան սրիկայություն անեմ»,- հայտարարեց Սիմոնյանը:

Գագիկ Սիմոնյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը, որը այս քրեական գործի հետեւանքով այժմ գործազուրկ է, «խաղ առնող-ծախող» չի:

«Նա չի կատարել քրեական օրենսգրքով նախատեսված արարք: Գտնում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը հորինել են»,-ասաց փաստաբանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031