Լրահոս
Օրվա լրահոսը

21 ֆիլմ մասնակցում է «WEB ԾԻՐԱՆ»-ին

Մայիս 11,2017 13:45

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ Webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկերությամբ՝ արդեն 6-րդ անգամ իրականացնում են «WEB ԾԻՐԱՆ» համահայկական առցանց վեցերորդ կինոփառատոնը:

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Webtv.am ինտերնետային հեռուստատեսության հիմնադիր Արայիկ Մանուկյանը, այս անգամ «WEB ԾԻՐԱՆ»-ին մասնակցում է 21 ֆիլմ: Դրանք կարելի է դիտել այս հղումով:

Մրցույթին մասնակցում են Օֆելյա Հարությունյանի «Շրջանակ», Հովհաննես Ղազարյանի «Շղթա», Շողեր Պետրոսյանի «Հայրենի հող», Էդուարդ Հովակիմյանի «Մեկ փամփուշտ», Գուժ Թադեւոսյանի «Եվ կրկեսը ժամանեց», Մանե Սերգոյանի «Ընտրություն» եւ այլ ֆիլմեր:

6-րդ փառատոնի հաղթող ֆիլմը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից որպես գլխավոր մրցանակակիր կպարգևատրվի 400.000 դրամով և հատուկ դիպլոմով: «WEB ԾԻՐԱՆ»-ին միացել է նաև ՀՀ մշակույթի նախարարությունը՝ սահմանելով ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ (300.000 ՀՀ դրամ) և հատուկ դիպլոմ:

Երկրորդ և երրորդ մրցանակակիրները կպարգևատրվեն խրախուսական մրցանակով՝ հատուկ դիպլոմով: Ցուցադրման ընթացքում ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակին և կստանա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կողմից տրամադրվող պրոֆեսիոնալ կինոտեխնիկայից մեկ տարվա ընթացքում տասն օր ժամկետով օգտվելու հնարավորություն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031