Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես նմա՞ն եմ այն մարդուն, որը իշխանության պրոյեկտը կարող է լինել». Սասուն Միքայելյան

Մայիս 11,2017 20:22

«Ելք» դաշինքով պատգամավոր ընտրված Սասուն Միքայելյանն այսօր «Ելքի» ամփոփիչ հավաքի ժամանակ խոստացավ, որ ոչ մի քվե չեն կորցնելու առաջիկա ավագանու ընտրություններին:

«Երկու տասնամյակ է փնտրտուքի մեջ ենք, ամեն անգամ ընտրությունից առաջ ժողովուրդը կերպարանափոխվում է ու միշտ բողոքում է, որ կա խնդիր, այս իշխանությունից պետք է ազատվենք, ամեն անգամ ՀՀԿ-ն իր ցանցերով, սուտ խոստումներով մարդկանց է մտցրել գյուղապետարան, քաղաքապետարան, ԱԺ, ժողովուրդը էլի մնացել իր դժգոհության հետ:

Այս իրավիճակից դուրս բերողները դուք եք, մենք կպահենք ձեր տված քվեն, պահել ենք ապրիլի 2-ին: Մենք ապրանք չենք, բայց այսօր երկրի ապագայով մտահոգ մարդիկ կան այստեղ, որոնք ուզում են փոփոխություններ անել, հավատացեք, զորավիգ եղեք, ձայնը մերը չէ»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Ըստ նրա, իրեն էլ են հասել «Ելքը» իշխանական պրոյեկտ է մեղադրանքները.«Ես նմա՞ն եմ այն մարդուն, որը իշխանության պրոյեկտը կարող է  լինել»:

Սասուն Միքայելյանը նաեւ կոչ արեց՝ այս անգամ փոփոխության հնարավորությունը բաց չթողնել մի կորցրեք՝ ասելով, որ ԱԺ-ում «Ելքը» միակ ընդդիմադիր ուժն է. «Մի ուժ կա, որ կարող է այս իշխանությանը ընդդիմադիր լինել, հնարավորություն տվեք ձեզ փրկել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031