Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Մինասյան. «Այս ընտրություններն Արարատն ու Անին վերադարձնելու մասին չեն, դերասանություն անելու մրցույթ չէ». (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 11,2017 21:55

«Այս ընտրություններն Արարատ լեռն ու Անին վերադարձնելու մասին չեն, այս ընտրությունները կտուրները մագլցելու եւ հեծանիվ քշելու կամ դերասանություն անելու մրցույթ չեն»,-այսօր Ջրվեժում եւ Նոր Նորքում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀԿ-ի ավագանու  թեկնածու Գրիգոր Մինասյանը:

  

Նա ասաց, որ անգամ իրենց ընդդիմադիրները չեն կարող չնկատել, որ Երեւանն այս տարիների ընթացքում շատ է զարգացել:

«Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այսօր մրցում են մարդիկ, որոնք անգամ մի համատիրություն չեն կարող ղեկավարել, նրանք կարող են միայն գեղեցիկ ճառեր ասել եւ հետաքրքիր շոուներ կազմակերպել »,-ասաց Մինասյանը:

Մանրամասները` տեսանյութում

Ապա` ելույթ ունեցավ նաեւ ավագանու թեկնածու Ալինա Քուշկյանը, որն ասաց, որ Տարոն Մարգարյանի շնորհիվ Երեւանի բուժհիմնարկները ջեռուցվում են, վերազինվել են լավագույն բուժտեխնիկայով, 70 հազար բնակիչների համար անվճար բուժզննություն է կազմակերպվել, 4700 բնակիչներն էլ անվճար բուժօգնություն են ստացել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031